
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են հացահատկի գործարքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատկի գործարքն ու ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
President @RTErdogan spoke by phone with President Volodymyr Zelenskyy of Ukraine.
— Presidency of the Republic of Türkiye (@trpresidency) July 21, 2023
The two leaders discussed in detail the extension of the Black Sea Grain Corridor Agreement during the call, held upon President Zelenskyy’s request.
President Erdoğan stated that Türkiye makes…
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Երկու առաջնորդները մանրամասն քննարկել են սևծովյան հացահատկի միջանցքի մասին համաձայնագրի երկարացման հարցը։ Մեր նախագահն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում (Ուկրաինայում) խաղաղության վերականգնման համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս գրառում է արել Էրդողանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Ուկրաինային աջակցելու համար։ Զելենսկիի փոխանցմամբ՝ հացահատկի գործարքից զատ կողմերը քննարկել են նաև ուկրաինացի ռազմագերիների վերադարձի հարցը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել