HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սպասում ենք

Ենթադրվում է, որ այսօր պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը` համապատասխանաբար «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Արթիկ» ՔԿՀ-ներից: Այս մասին պաշտոնապես երեկ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ՀՀ ԱԺ-ի երեկ ընդունած համաներման մասին որոշումն այսօրվանից ուժի մեջ կմտնի, եւ ՀՀ քրեակատարողական վարչությունն անմիջապես ձեռնամուխ է լինելու Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատմանը: «ՀԺ»-ի տեղեկություններով` հազարավոր քաղաքացիներ քաղբանտարկյալներին ողջունելու նպատակով պատրաստվում են այսօր հավաքվել նշված ՔԿՀ-ների մուտքերի մոտ: Երեկ երեկոյան արդեն իսկ մի քանի տասնյակ քաղաքացիներ` Երեւանից եւ տարբեր մարզերից, հավաքվել են «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ եւ մինչեւ կեսգիշեր մնացել այնտեղ, քանի որ չեն բացառել, որ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին կարող են գիշերով անսպասելի ազատ արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter