HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Երեւանում. սպանել են խլացուցիչով ինքնաձիգից

Այսօր՝ ժամը 3:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժինը հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, որը հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատներին՝ վերջինիս հայտնաբերել են իրենց տան մոտ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը ստանալուց կես ժամ առաջ՝ 2:30-ի սահմաններում, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter