
Ռուսական զորքերը դարձյալ հարվածել են Օդեսայի մարզին. ավերվել է հացահատկի շտեմարանը
Հուլիսի 24-ի գիշերը ռուսական զորքերը հերթական հարվածն են հասցրել Օդեսայի մարզին։ Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ «Shahed-136» տեսակի անօդաչուների չորս ժամ տևած հարձակման թիրախը դարձել են Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել երեք անօդաչու։
Հարվածների հետևանքով ավերվել է հացահատկի շտեմարանը, վնասվել են մյուս բեռների պահման վայրերը։ Արտադրական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամկետներում մարվել է։
Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժել է նավահանգստի վեց աշխատակից, որոնցից չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Լուսանկարը՝ РБК Украина-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել