
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ
Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոչ ոք չի տուժել։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել