HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարիայի նորանշանակ դեսպանը` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը:

Հանրապետության ղեկավարը և հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նոր դեսպանը հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի: 

Նախագահ Սերժ Սարգսյանը և Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձևավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաև կխթանի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը:

Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter