HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց քննարկելու անհրաժեշտություն ու մանդատ չունեմ. Փաշինյան

«Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը խոսեց Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկի մասին եւ ասաց, որ դա կարեւոր առաջարկ է։ Ենթադրվում է, որ այդ հարցը քննարկվել է այդ օրը՝ բանակցային սեղանի շուրջ։ Ի՞նչ դիրքորոշում եք Դուք արտահայտել այդ օրակարգի առնչությամբ, եւ ինչպիսի՞ն է առհասարակ Ձեր դիրքորոշումն այդ առաջարկի հետ կապված»,- հարցրեց «Ֆակտոր» հ/ը լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։

«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ չեմ կարծում, որ ընդհանրապես նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետեւ այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ այն ստորագրողներից մեկը ես եմ՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հետեւաբար, քննարկում եմ միայն Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկում»։

«Այսինքն՝ Շառլ Միշելի այդ հայտարարությունն անակնկա՞լ էր Ձեզ համար»,- ճշտեց լրագրողը։

«Անակնկալ չէր, բայց ես չեմ քննարկել»,- ասաց վարչապետը։

«Քննարկվել է բանակցությունների ընթացքում, բայց դուք չեք մտե՞լ քննարկումների մեջ»,- հավելյալ ճշգրտման փորձ արեց լրագրողը։

«Ոչ, ես չեմ քննարկել, որովհետեւ նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ ունեմ։ Ես քննարկել եմ Լաչինի միջանցքի հարցը, որովհետեւ դրա ստեղծման փաստաթղթի տակ ստորագրողներից մեկն եմ եւ ունենք Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների  ազատ տեղաշարժի մասին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter