HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանին տալու որոշումը սխալ չեմ համարում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ի ասուլիսում «Սպուտնիկ Արմենիայի» թղթակիցը հարցրեց, թե ինչու Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց ականապատված տարածքների քարտեզները՝ այդպիսով «ձերբազատվելով Ադրբեջանի վրա ճնշման գործիքից այն դեպքում, երբ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին։ 

«Համենայնդեպս, սխալ որոշում չեմ համարում։ Եթե մենք անկեղծ ուզում ենք մեր տարածաշրջանում խաղաղություն, դա ես համարում եմ մեր այդ անկեղծության դրսեւորում։ Եթե կարծում եք, որ քարտեզները չտայինք, հիմա գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում։ Ի վերջո, պիտի տայինք այդ քարտեզները։ Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր անել՝ վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ՝ մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter