Կառավարության ծրագիրը, որը հաստատվեց Ազգային ժողովում, իրականություն կդառնա
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի հաստատումը նա դիմել է նիստի մասնակիցներին:
«Ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին` այս երկու օրվա ընթացքում կառավարության ծրագրի քննարկման համար։ Խիստ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, և մեր ծրագիրն արժանացավ Ազգային ժողովի հավանությանը։ Ցանկանում եմ բոլոր պատգամավորներին շնորհակալություն հայտնել վերաբերմունքի համար։ Միևնույն ժամանակ դա, իհարկե, պարտավորեցնող է, և մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ծրագիրը դառնա իրականություն։ Ցանկանում եմ նաև կառավարության բոլոր անդամներին շնորհավորել ծրագրի հաստատման կապակցությամբ։ Այսօրվանից մենք այս ծրագիրը պետք է կյանքի կոչենք»,- կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել