
«Վայլդբերրիզը» դարձել է Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն
Օնլայն առևտրային ցանց ունեցող «Վայլդբերրիզ» ընկերությունը 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։
Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը, «Վայլդբերրիզ» ընկերությունը այս տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։
Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն աճել են 16 անգամ։
2022 թվականի առաջին կիսամյակում «Վայլդբերրիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 403-րդ տեղը՝ 295 մլն դրամի հարկերով։
«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 թվականի օգոստոսին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել