
ԱՄՆ-ն վերահաստատում է իր կոչը Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին
«Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։
Դեսպանությունը վերահաստատում է պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին։
Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանության էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել