Երևանում համերգ կտա Vilnius Brass փողային գործիքների կվինտետը
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Երևանում անցկացնում են «Vilnius Brass և ընկերներ» համերգային նախագիծը՝ Լիտվայի Հանրապետության օրվա կապակցությամբ:
Նախագծի շրջանակներում հունիսի 29-ին Ազատության հրապարակում և 30-ին՝ ժամը 20:00-ին, Հաղթանակի զբոսայգում տեղի կունենա Հայաստանի երաժիշտների և Vilnius Brass փողային գործիքների կվինտետի համատեղ համերգը:
Vilnius Brass կվինտետի անդամներ Իգոր Կրամարևի, Լաուրինաս Լապեի, Զիգմանտաս Աուգայտիսի, Մարյուս Բալչիտիսի, Սերգիյուս Կիրսենկայի համատեղ գործունեությունը սկսվել է դեռևս Լիտվայի երաժշտական ակադեմիայում ուսանելու տարիներին և շարունակվում է մինչ օրս:
Կվինտետը բազմաթիվ համերգներով հանդես է եկել սկանդինավյան երկրներում: Vilnius Brass-ի երգացանկում ներառված են տարբեր դարաշրջանների և բազմաբնույթ ժանրերի ստեղծագործություններ:
Լուս.՝ llvs.lt կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել