HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել». ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Արցախի քաղաքացուն առևանգելու լուրը

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին առևանգելու լուրը։

Նա ասել է, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։

«Սա ներառում է նաև տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշեց Ամատունին։

Նա նաև շեշտեց, որ ցանկացած խնդրի դեպքում կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով համապատասխան իշխանությունների հետ իրենք մշտապես կապի մեջ են։ ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց, որ իրենք չեն կարող տվյալ պահին ավելի մանրամասն խոսել, թե ինչպես և ինչ է տեղի ունենում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter