
«Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են. նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել». Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է Բեգլարյանը:
Նշենք, որ Հակարիի կամրջից այսօր առևանգված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»:
Գլխավոր լուսանկարում՝ Վագիֆ Խաչատրյանը, լուսանկարը ադրբեջանական տելեգրամյան ալիքներից
Մեկնաբանել