HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանի կողմից Արցախի բնակչի առևանգումը պատերազմական հանցանք է». Թաթոյան հիմնադրամ

«Թաթոյան հիմնադրամը» հայտարարություն է տարածել Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. 

Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է:

Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որ արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով: Պրակտիկայի հանաձայն` մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ` այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան:

Նույնը, բնականաբար, տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պարագայում: Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են:

Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշվարկներով: Այս արարքն ուղղակիորեն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, առավել է ապացուցում, որ ադրբեջանական առավել ևս զինված ներկայությունը բացահայտ անօրինական է:

Դա նոր հանցանքների աղբյուր է` մարդկանց բռնի անհետացումներ, առևանգումներ և այլն: Խոսքը ցանկացած հայկական բնակավայրի մոտ ադրբեջանական բոլոր ներկայությունների մասին է: Այս հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացարձակ բացակայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter