HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավագույն ուսուցիչ» մրցույթ

Կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:  Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», բնագիտական՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների միջև:

Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 1-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին:

Սահմանված կարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված են նաև  դրամական պարգևներ:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 39 ուսուցիչ: Եզրափակիչ փուլը բաղկացած է երկու` բանավոր և գրավոր մասերից, որոնք  անցկացվում են միևնույն օրը: Բանավոր փուլի ընթացքում  կազմակերպվում են քննարկումներ և բանավեճեր, իսկ թեստային փուլը ներառում է առարկայի դասավանդման մեթոդների վերաբերյալ  հարցաշար:

Մրցույթն անցկացվում է կրթության եւ գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ: Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը, կարևորելով ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ մրցույթի նպատակն է հանրային և հոգևոր կյանքում մանկավարժի դերի և հեղինակության բարձրացումը:

Նա նաև նշել է, որ նախատեսվում է մրցույթի շրջանակն ընդլայնել՝ առաջիկա տարիներին կընդգրկվի նաև «լավագույն դաստիարակ» անվանակարգը, որպեսզի  նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները ևս հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter