HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նոր հարձակում Մոսկվայի վրա. վնասվել է «Մոսկվա-Սիթի»-ի երկնաքերը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի գործարար կենտրոնի՝ «Մոսկվա-Սիթի»-ի վրա անօդաչուների գիշերային հարձակման մասին։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։

Նրա խոսքով՝ «աննշան վնասվել են «Մոսկվա-Սիթի»-ի գրասենյակային երկու աշտարակների ճակատները», զոհեր ու տուժածներ չկան։

Ուժային կառույցներում ТАСС գործակալության աղբյուրը պնդում է, որ Մոսկվայի մարզի արևմուտքում հակաօդային պաշտպանության միջոցները «խոցել են ինքնաթիռի տեսք ունեցող երկու անօդաչուների հարձակումը»։ Արտակարգ ծառայություններից գործակալությանը հայտնել են, որ ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել Մոսկվայի օդային տարածքում։

Գործակալությունը հայտնում է, որ «Մոսկվա-Սիթի» գործարար թաղամասի «IQ-квартал» շենքի հարկերից մեկում պայթյուն է եղել։ «50-հարկանի շենքի 5-6-րդ հարկերի մակարդակում կոտրվել են ապակիները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Շենքում գտնվող անձինք տարհանվել են։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայություններն ու իրավապահ մարմինները։ ТАСС-ը նշում է, որ պայթյունը, ըստ նախնական տվյալների, կապված է անօդաչուի հետ։

Վնուկովո միջազգային օդանավակայանը փակվել էր թռիչքների համար, իսկ այնտեղ ուղևորվող ինքնաթիռներն ուղղորդվում էին այլ օդանավակայաններ։ Ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչուների հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ երկու անօդաչու «խոցվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կողմից և կորցնելով կառավարումը՝ ընկել «Մոսկվա-Սիթի»-ի տարածքում»։ 

Ռուսական պաշտպանական գերատեսչությունը հարձակման մեջ մեղադրել է Կիևին։ Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Լուսանկարը՝ Alexander Nemenov / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter