HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Քարոզն անպայման կազդի

«Անընդունելի են այն երեւույթները, երբ ձեռներեցը նստում ու երկար-բարակ մտածում է ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար, կամ չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«ՉԻ»- Որքան հասկանում ենք, Սերժ Սարգսյանի պարտականությունը ոչ թե «այդ երեւույթներին» գնահատական տալն է, այլ դրանք կանխելը: Դա նույնն է, թե պետավտոտեսուչը հարբած վարորդի ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու փոխարեն վարորդի գլխին դասախոսություն կարդա ալկոհոլի վնասների մասին եւ կոչ անի խմելուց հետո «զակուսկի անել»:

Բայց չկարծեք, թե Սերժ Սարգսյանի քարոզն արդյունք չի տվել: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` նրա ելույթից հետո օլիգարխները խորապես զղջացել են իրենց անընդունելի արարքների համար, հոնգուր-հոնգուր լաց եղել, հրաժարվել իրենց գերիշխող դիրքերից եւ միաձայն որոշել կուսակրոն ձեռնադրվել: Մազերը փիտելու, ինքնախարազանման եւ դեպի հարկային ոտաբոբիկ ուխտագնացության դեպքեր չեն արձանագրվել, բայց ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանի հաջորդ քարոզից հետո կիրականանա նաեւ այդ տեսլականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter