HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Խերսոնին

Հուլիսի 31-ի գիշերը ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին։ Մարզային դատախազության խոսնակ Դմիտրի Չուբենկոյի խոսքով՝ քաղաքի ուղղությամբ С-300-ի հրթիռներն արձակվել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարածքից։ 

Հրթիռակոծության տակ է հայտնվել Խարկովի Նովոբավարսկի շրջանը։ Հրթիռներից մեկն ընկել է առևտրային ձեռնարկություններից մեկի պահեստի վրա, որտեղ հրդեհ է առաջացել։ 

Դեպքի վայրում վիրավորվել է ձեռնարկության աշխատակիցներից մեկը։ Նա հոսպիտալացվել է։ 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Խարկովի հրթիռակոծությունից։

Բացի այդ, հուլիսի 31-ի առավոտյան ՌԴ ԶՈւ-ն համազարկային կրակի «Град» համակարգերից հրթիռակոծել է նաև Խերսոնի կենտրոնը։ Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է կոմունալ ծառայության երկու աշխատակից։ Նրանք հոսպիտալացվել են։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter