HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը անօդաչուներով հարձակվել են Խարկովի վրա

Օգոստոսի 1-ի գիշերը ՌԴ զինված ուժերը իրանական արտադրության «Shahed» անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ անօդաչուներից մեկն ընկել է քաղաքի Սալտովսկայա շրջանում գտնվող ուսումնական հաստատության եռահարկ շենքի վրա։ Դրա հետևանքով շինությունը մասամբ վնասվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Տուժածների մասին տվյալներ չկան։

Բացի այդ, հրթիռակոծվել է նաև Խարկովի Շևչենկովսկի շրջանը, որտեղ վնասվել է երկհարկանի սպորտային համալիրը։ Վիրավորվել է շենքի 63-ամյա պահակը։ Վերջինս հոսպիտալացվել է։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter