HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 07:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1956 թ.) և «Man» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Յ․ Ա․ Ա․, ծնված 1987 թ.), ինչի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ վարորդ Ա. Զ․-ն և ուղևորներ Գ․ Ս․-ն (ծնված 1977 թ.), Գ․ Հ․-ն (ծնված 1984 թ.) և Ա․ Յ․-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter