HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում կբացվի Bayraktar անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոն

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում Bayraktar անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ուկրաինական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

«Սպասարկման կենտրոնի ստեղծումը ծանրակշիռ ներդրում կլինի Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման գործում և կօգնի մոտեցնել մեր հաղթանակը»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Կոնստանտին Վաշենկոն։ Նա նաև հավելել է, որ կենտրոնը կստեղծվի առաջիկա ժամանակահատվածում։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ թուրքական Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայի տարածքում կառուցել Bayraktar անօդաչուների արտադրության կենտրոն։ 2023 թվականի հուլիսի առաջին կեսին արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտնել էր, որ Baykar-ը սկսել է գործարանի կառուցումը։ Ավելի վաղ, ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը նշել էր, որ կառուցումը կտևի մոտ երկու տարի։

Լուսանկարը՝ Nina Liashono/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter