HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նա կմահանա». Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը չի կարողանա երկարաժամկետ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ

Վլադիմիր Պուտինը երկար ժամանակ չի դիմանա Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այդ մասին բրազիլական GloboNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է կրկնել Սիրիայի ճակատագիրը, որտեղ գրեթե 30 տարի Ռուսաստանը վարում է «պրոքսի պատերազմ», Զելենսկին ասել է հետևյալը. «Պուտինն այդքան տարի չի ապրի։ Այն տեմպով, որով նա պատերազմում է մեր դեմ, չի պատերազմել Սիրիայում։<...> Նա չի ձգի։ 30 տարի հետո չի լինի։ Նա կմահանա, դա միանգամայն պարզ է։ Բայց նա 10 տարի էլ չի ձգի։ Նա արդեն այն կերպարը չէ»։

Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ ներկայումս ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի դեմ կռվում է ռուսական ողջ բանակը, սակայն «դրա ողնաշարը արդեն ոչնչացվել է»։ Ինչպես կարծում է Վլադիմիր Զելենսկին, ներկայումս Կրեմլին դադար է պետք, որպեսզի կուտակի ռեսուրսներ ու «աշխարհում գեթ մի տեղ» քաղաքական աջակցություն ստանա։

Զելենսկին խոստացել է, որ Կիևը դա թույլ չի տա։ «Ուկրաինան կգործի։ <...> Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան այնքան ուժեղ, որքան լայնամասշտաբ պատերազմի սկզբում էին»,- ասել է Զելենսկին։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter