
ՊԵԿ աշխատակիցներն այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում:
«Սիվիլիթաս» հիմնադրամ
22-ը հունիսի, 2012 թվական
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել