HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում

Օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին գտնվող գազալցակայանի պոմպակայանի շինությունում հրդեհ է բռնկվել (նախնական տվյալներով գազի արտահոսքից):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակից Ռ. Յ.-ն (ծնված 1994 թ.) այրվածքներով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև վերջինս տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել՝ 15:27-ին: Այրվել են պոմպակայանի շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ) և մալուխներ (մոտ 20 գմ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter