HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել են Ազգային ժողովի 10 մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները

Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին՝ ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հաստատելու հանձնաժողովների կանոնակարգերը: Այսպիսով.

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը,

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը,

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը,

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը,

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը,

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը,

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը,

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը,

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը, և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter