HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին

Օգոստոսի 2-ին`ժամը 04:08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բեռնատարի ցիստեռնը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է. ժամը 08:10-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter