
«Ջերմուկի» ջրաբանական արգելավայրում հէկ են ուզում կառուցել (վիդեո)
Թեհմինե Ենոքյան
Հէկ կառուցելու համար նախ պետք է անցկացնել հասարակական լսումներ, նախագիծը պետք է ունենա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն: Պետք է ճշտել արդյոք այդ տարածքն ընդգրկվա՞ծ է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրում: Մի շարք հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխան:
Օրերս մեր նկարահանող խումբը Ջերմուկում էր, և արդեն Արփայի ափին գտնվող մեծ քարերը ճաքած էին: Սա արվել է նրա համար, որ տարածքից հսկա քարերը տեղափոխեն. երևում է` խանգարում է շինարարությանը: Կտրվել են մի քանի ծառեր:
Ու՞մ է պատկանում հէկ-ը: Ո՞վ է պատասխանատու իրականացվող գործողությունների համար:
Ջերմուկի բնակիչներից Մակեդոն Ալեքսանյանն ասաց, որ կկտրվեն այլ ծառեր, իսկ 2000 մ բարձրության վրա շատ դժվարությամբ են ծառերն աճում: Իսկ այստեղ աճել են, եւ դրանք պետք է պահպանել:
Նախագծի մասին բնակիչներն էլ որևէ տեղեկատվություն չունեն և չեն մասնակցել հասարակական լսումների: Միայն հավաստում են, որ ծանր տեխնիկան նոր-նոր է հայտնվել Արփայի ափին:
Լուսանկարը` Մակեդոն Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել