HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական անօդաչուները հարձակվել են Օդեսայի մարզի ու Կիևի վրա

Ռուսական զորքերն օգոստոսի 2-ի գիշերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների վրա։ Իրանական արտադրության «Shahed» անօդաչուները հարվածել են նավահանգստային ու արդյունաբերական ենթակառուցվածքների ուղղությամբ։ 

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման պատճառով վնասվել են նավահանգստային օբյեկտներ, այդ թվում՝ վերելակ։ Տեղի բնակիչները նկարել են անօդաչուների հարվածների հետևանքները։

Անօդաչուները հարձակվել են նաև Կիևի վրա։ Մայրաքաղաքի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ գիշերը Կիևի երկնքում խոցվել է 10 անօդաչու։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ դրանց բեկորներն ընկել են ոչ բնակելի շինությունների վրա, ինչի հետևանքով չկան տուժածներ։ Կիևի մարզում, սակայն, գիշերային հարձակման ժամանակ հրդեհ է բռնկվել մասնավոր տներից մեկում։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter