HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն կարող է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթի մասին

Վաշինգտոնը հաջորդ շաբաթվա սկզբին կարող է հայտարարել Կիևին ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։ 

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Կիևին ռազմական օգնության վերջին փաթեթը եղել էր մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ու ներառում էր ՀՕՊ լրացուցիչ միջոցներ, հրետանային ու այլ սպառազինություն, ինչպես նաև զրահատեխնիկա ու հակատանկային միջոցներ։

Պենտագոնը ակնկալում է, որ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Դրա մեջ ներառված սպառազինության մասին ոչինչ չի նշվում։

Պարբերականը նաև մեջբերում է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների խոսքերը, որոնք խոստովանում են, որ «ուկրաինական հակահարձակումն ընթանում է առանց լուրջ հաջողությունների և հիասթափություն է առաջացնում Կիևի աջակիցների շրջանում»։

Լուսանկարը՝ արխիվային/REUTERS/Valentyn Ogirenko/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter