
ՀՀ-ն Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը երեկ՝ օգոստոսի 1-ին, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս է եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել