HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնաձորի մոտ 60 հա տարածքում մի քանի օջախներով խոտածածկույթ է այրվում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 09։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ մոտ 60 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից և Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 անօդաչու թռչող սարք և ՊՆ մեկ ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Ժամը 18։50-ի դրությամբ ուղղաթիռն իրականացրել է 6 ջրթափում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter