HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Եղվարդի խճուղում․ կա տուժած

Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Փրակարար խառայությունը հայտնում, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայյի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter