HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գելն ու ՀՀԿ-ի «որսորդ տղերքը»

Կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկ միջանցքում բարձրաձայն հարցնում էր. «Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի՝ ուր է Գելը. կարո՞ղ է իամանք»: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցել է նրան ու «գողական» ձայնով, թե՝ «քուր ջան, ըտենց մի ասա»: Լրագրողն անակնկալի է եկել: «Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են՝ ըտենց մի ասա», ու ցույց է տվել Շմայսին, Սարիբեկյան Կարենին. «Սաղ որսորդ տղերք են»:

Թերթը հիշեցնում է, որ Գելը ԲՀԿ ԱԺ խմբակցության անդամ Գրիգոր Գաբրիելյանն է, եւ քանի որ ԲՀԿ-ն վայրկյաններ առաջ դեմ էր քվեարկել կառավարության ծրագրին, Գելի տեղը իմանալը կարող էր վտանգավոր հետեւանքներ ունենալ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter