HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝ կալանավորված անձին բերված սառնարանում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը:

Քրեակատորղական ծառայության Հանրային  կապերի բաժնի հաղորդմամբ, զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, 1 wi-fi սարք և 8 զույգ ականջակալ:

«Քաղաքացի Ն. Դ.-ն բանավոր հայտարարել է, որ արգելված իրերով սառնարանը բերել է հիմնարկ կալանավորված անձ Ա. Ս.-ին փոխանցելու նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,- նշված է ՔԿԾ Հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter