
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարածքին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդիստանում մի քանի հարված են հասցրել Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան համարում է ահաբեկչական։ Այդ մասին հայտնում է Shafaq News-ը։
Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ ռմբակոծվել են քրդական ինքնավարության մի շարք շրջաններ, որոնք գտնվում են Դուհոկ պրովինցիայի հյուսիսային հատվածում։ «Շրջանը ենթարկվել է չորս ռմբակոծման»,- Shafaq News-ը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Տուժածների կամ հասցված նյութական վնասի մասին տեղեկություն չկա։
Նախորդ տարվա ապրիլին Թուրքիան Իրաքի հյուսիսում սկսել էր «Մագիլ-կողպեք» անդրսահմանային գործողությունը։ Որպես նպատակ նշվում է տարածաշրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության ենթակառուցվածքների ու մարդուժի ոչնչացումը։ Քրդական այդ կազմակերպությանն Անկարան համարում է իր ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։ Հակամարտությունը ձգվում է 1984 թվականից։
Լուսանկարը՝ star.com.tr-ից
Մեկնաբանել