«Չորրորդ ինքնիշխանություն». Հակոբյանը, Ձերժինսկին ու Օսկանյանը
«Ազնիվ մարդը պետք ա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչ ճիշտ չի, բայց պարտիզանի պես լռելը անընդունելի ա»,- հայտարարել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ ցուցմունքներ տալուց հրաժարվելու որոշմանը:
«ՉԻ»- Գորիկ Հակոբյանն, իհարկե, հազիվ թե պարտիզաններ հարցաքննելու անձնական փորձ ունենա (այդ հարցով գեստապոյականներն էին զբաղվում), բայց խնդիրը դա չէ: Փաստորեն, ըստ նրան, ազնիվը նա է, ով անընդհատ գոռգոռում է ու բոլորին պատմում, «որ ինքը ազնիվ ա»: Ի դեպ, գուցեեւ սխալվում ենք, բայց ԱԱԾ տնօրենը պետք է որ ծանոթ լինի իրավական այն նորմին, որի համաձայն՝ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Իսկ անցած դարի 20-30-ական թվականներին հակառակ նորմն էր գործում. ով չէր կարողանում ապացուցել իր անմեղությունը, մեղավոր էր համարվում: Ի դեպ, ճիշտ է, թե սուտ, բայց շատերն են պատմում, որ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակի պատից առ այսօր Ֆելիքս Էդմունդովիչի լուսանկարն է կախված:
Այնպես որ պարտիզանի պես լռելն անիմաստ է. դա կգնահատվի որպես ինքնախոստովանական ցուցմունք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել