HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄԷ նորանշանակ դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան պաշտոնի ստանձնման կապակցությամբ և նշել, որ դեսպանն իր աշխատանքային գործունեությունը Հայաստանում սկսում է մի փուլում, երբ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են ակտիվ զարգացման փուլում: Նախարարը նաև վստահեցրել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն։

Դեսպան Ալ Մուլլան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեությամբ կաջակցի երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության վերաբերյալ նոր հեռանկարների լայն շրջանակ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter