HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նելսոն Ստեփանյան» սամբոյի միջազգային հուշամրցաշար

Արդեն 3-րդ տարին է Երևանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ‎‎ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Այսօր` ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում,  մեկնարկեցին նախնական գոտեմարտերը՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Ռուսաստանի պատանի սամբիստների: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր` ժամը 18:00-ից, իսկ վաղը` հունիսի 24-ին, մրցագորգ դուրս կգան մյուս քաշային կարգերում հանդես եկող մարզիկները:

Մրցաշարն անց է կացվում ՀՀ նախագահի հովանու ներքո:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter