
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաչայի շրջանում աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Այս մասին հայտնում է
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:
Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»:
Հիշեցնենք` Վրաստանի Ռաչայի շրջանում սողանքի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 11 մարդ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել