
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Օգոստոսի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին և Արցախի շրջափակմանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին հորդորեց իրենց երկրում բարձրաձայնել ու իշխանություններին ներկայացնել տարածաշրջանում առկա կացությունը, և հետևողական ջանքեր գործադրել արցախահայության անվտանգ կյանքի, ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար։
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին։
Մեկնաբանել