HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հույս ունի, որ Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը կարող է կայանալ այս օգոստոսին, սակայն հստակ ժամկետներ որոշված չեն։ Այդպիսի հայտարարությամբ ուրբաթ օրը՝ օգոստոսի 4-ին, հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հստակ ժամկետներ դեռևս որոշված չեն։ Ներկա պահին այդ հարցը քննարկում են ԱԳՆ և հետախուզության ղեկավարները։ Ես հույս ունեմ, որ նրանց աշխատանքի արդյունքում այցը կկայանա օգոստոսին»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ Պուտինը կայցելի Թուրքիա։

Դեռ օգոստոսի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով։ Դրանից մեկ օր առաջ էլ Պեսկովն ընդգծել էր, որ «հանդիպման վայրը քննարկելի է, և դա պարտադիր չէ, որ Թուրքիան լինի»։ Ընդ որում, նա հիշեցրել էր, որ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին հրավիրել էր այցելել այդ երկիր։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter