HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը բեկանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի որոշումները

Մարիամ Մուղդուսյան

Երեկ Վերաքննիչ դատարանը, քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը վերացնելուն:

Վերը նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը:

Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը  ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումը եղել է օրենքին համապատասխան: Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվեց Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվեց նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 19-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվեց նույն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի կողմից կայացված մեկ այլ որոշում, որով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ. Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ:

Առաջին ատյանի դատարանը, ի դեմս դատավորր Ռուբեն Ներսիսյանի, որոշել էր մերժել բողոքը՝ ըստ էության չներկայացնելով որեւէ պատճառաբանություն:

«Միակ փաստարկն այն է, որ հնարավոր չէ այս պահին քննել այդ հարցը, քանի որ հիմնական քրեական գործը քննության ընթացքում է: Վերաքննիչ դատարանը բեկանեց Կենտրոն դատարանի երկու որոշումերը և գործերն ուղարկվեցին նոր քննության»,- մեկնաբանեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter