
Անօդաչուն փորձել է հարձակվել Մոսկվայի վրա
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչուն փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Այն խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։
«Այսօր ժամը 11:00-ի սահմաններում անօդաչուն հարձակման փորձ է արել Մոսկվայի վրա։ Թռիչքի ժամանակ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են այն։ Ապրեն զինվորականները»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։
Անօդաչուի խոցման մասին հայտարարել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուն փորձել է հարձակվել Մոսկվայի մարզի օբյեկտների վրա և ոչնչացվել Պոդոլսկի շրջանում։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել էր օդային տարածքի ժամանակավոր փակման ու ինքնաթիռների թռիչքի ու ընդունման սահմանափակումների մասին։
Լուսանկարը՝ РИА Новости / Валентин Капустин
Մեկնաբանել