HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնեցկի հրթիռակոծության հետևանքով այրվել է Էկոնոմիկայի և առևտրի համալսարանի շենքը

Օգոստոսի 6-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով այրվել է Դոնեցկի էկոնոմիկայի և առևտրի ազգային համալսարանի առաջին մասնաշենքը։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ 

Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը պնդում է, որ ուկրաինական բանակը կիրառել է կասետային սպառազինություն։ Ռուսական կողմը դրա կիրառման ապացույցներ, սակայն, չի ներկայացրել։ 

ԱԻՆ տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 3000 քառակուսի մետրը։ Փլվել է երկհարկ շենքի տանիքն ու ամբողջությամբ այրվել առաստաղի ծածկը։

Առավոտյան հրշեջները մեկուսացրել են կրակը։ Փրկարարների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Կուլեմզինը նշել է, որ կիրակի գիշերը ռմբակոծվել են նաև Դոնեցկի Վորոշիլովի, Կույբիշևի ու Կիևի շրջաները։ Նրա տվյալներով՝ Կույբիշևի շրջանում զոհվել է 1937 թվականին ծնված մի կին։

Լուսանկարը՝ Дмитрий Ягодкин / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter