HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն հրթիռակոծել է Ուկրաինայի տարածքը. Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է 30 հրթիռի և 27 անօդաչուի խոցման մասին

Օգոստոսի 6-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը, կիրառվել են նաև իրանական արտադրության «Shahed-136/131» հարվածային անօդաչուներ։ Գիշերվա ընթացքում օդային տագնապի ազդանշանը միացել է Ուկրաինայի ողջ տարածքում։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գիշերային հարձակման առաջին ալիքի ընթացքում արձակվել են «Калибр» տեսակի 14 թևավոր և Х-47 «Кинжал» տեսակի 3 աէրոբալիստիկ հրթիռներ։

Հաջորդ ալիքի ընթացքում ՌԴ զորքերը հարավարևելյան ուղղությունից արձակել են 27 հարվածային անօդաչու, ինչպես նաև՝ «Калибр» տեսակի 6 (Սև ծովի ավազանից) և Х-101/Х-555 տեսակի 20 թևավոր հրթիռ (Կասպից ծովի ավազանից)։

Ուկրաինայի զինված ուժերում հայտարարել են, որ, ընդհանուր առմամբ, ռուսական կողմը կիրառել է օդային հարձակման 70 միջոց։ 

Ուկրաինայի ՀՕՊ ուժերը, ըստ պաշտոնական տեղեկության, ոչնչացրել են «Калибр» տեսակի 17, Х-101/Х-555 տեսակի 13 թևավոր հրթիռ և «Shahed-136/131» 27 հարվածային անօդաչու։ Ուկրաինայի ԶՈւ-ն չի մանրամասնել, թե արդյոք մյուս 13 չխոցված հրթիռները հասել են իրենց թիրախներին, թե ոչ։

Իր երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական զինուժը հրթիռակոծել է Խմելնիցկիի մարզը, ինչպես նաև՝ Զապորոժիեն և Խարկովի մարզը։

Լուսանկարը՝ REUTERS/Alexander Ermochenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter