
Բելգորոդի մոտ ռուսական ՀՕՊ ուժերն անօդաչու են խոցել
Բելգորորդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդ քաղաքի մոտ խոցել են ինքնաթիռ տիպի անօդաչու։
«Տեղում հետևանքները ճշտում են օպերատիվ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Գլադկովը։
Նահանգապետն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Բելգորոդի մարզի իշխանությունները, ինչպես Ռուսաստանի սահմանամերձ մյուս վարչական միավորների ղեկավարները, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր պարբերաբար հայտնում են տարբեր զինատեսակներից հարվածների մասին, այդ թվում՝ անօդաչուներից։
Լուսանկարը՝ U.S. Marine Corps / Cpl. Austin Gillam
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել