HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրաքում արգելափակել են Telegram-ը

Իրաքի կապի նախարարությունը հայտարարել է այդ երկրում Telegram մեսենջերի արգելափակման մասին։

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այդ որոշումը պայմանավորված է «ազգային անվտանգության նկատառումներով և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար»։

Գերատեսչությունում հայտարարել են, որ դիմել են Telegram-ի ղեկավարությանը՝ խնդրելով ջնջել մի շարք ալիքներ, որոնք հրապարակում են օգտատերերի անձնական տվյալները և պետական մարմիններից տեղեկատվություն։ Սակայն, ինչպես պնդում են իրաքյան իշխանությունները, ընկերությունը որևէ հարցման մասով չի պատասխանել և չի փոխգործակցել իշխանությունների հետ։

«Կապի նախարարությունը վերահաստատում է իր հարգանքը քաղաքացիների ազատ խոսքի իրավունքի և հաղորդակցության նկատմամբ՝ առանց պետության անվտանգությանն ու դրա ինստիտուտներին վնաս հասցնելու»,- Իրաքի կառավարությանը մեջբերել է Reuters գործակալությունը։

Telegram-ն ամբողջությամբ արգելափակված է միայն Իրանում և Չինաստանում։ Հավելվածի աշխատանքները տարբեր ժամանակներ արգելափակել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Աֆղանստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter