HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։

ՆԳ նախարարը անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը:
Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կարևոր է համարել միջազգային գործընկերների դերը։

Ֆան Յուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը, առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter