HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի կառավարությունը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Թուրքիայի նախարարների կաբինետի նիստ։ Ինչպես փոխանցել է TRT Haber-ը, կառավարության նիստը անց է կացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, թուրքական կառավարության անդամները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բացի այդ, քննարկման թեմաներից մեկը եղել է Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցն ու ուկրաինական հացահատկի գործարքի վերականգնումը։ 

TRT Haber-ը գրում է, որ քննարկման թեմաների թվում եղել են նաև Շվեդիայում ու արևմտյան մի շարք երկրներում Ղուրանի այրման դեպքերը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter